Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանեց Գերմանիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանեց Գերմանիա

Ինչպես հայտնել ենք, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Գերմանիա։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Բեռլին-Բրանդենբուրգ» միջազգային օդանավակայանում։

Վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և ԳԴՀ Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ:

Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ ևս նախատեսված են տարբեր հանդիպումներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում