Աշխարհը նոր հակառեկորդ է սահմանել COVID-19-ի դեպքերի թվով
Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում ավելի քան 21 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսային վարակով, ինչը նոր առավելագույնն է համաճարակի ողջ ընթացքում։ Վարակման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ յոթ օրվա համեմատ աճել է 5%-ով, իսկ մահվան դեպքերը՝ 1%-ով, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին Ժնևում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Հունվարի 17-ից հունվարի 23-ն ընկած ժամանակահատվածում ԱՀԿ-ի շաբաթական տեղեկագրում գրանցվել է COVID-19-ի նոր դեպքերի հինգ տոկոս աճ՝ նախորդ շաբաթվա համեմատ, վարակվել է 21,362,288 մարդ: Յոթ օրվա ընթացքում գրանցվել է մահվան 49890 դեպք, ինչը 1%-ով ավելի է, քան մեկ շաբաթ առաջ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հունվարի 25-ի դրությամբ համաճարակի սկզբից աշխարհում գրանցվել է 352 796 704 վարակված մարդ և 5 600 434 մահ։ Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման 2,158,785 և մահվան 6,189 դեպք։
Կարծիքներ