Ոսկեհատում աշխատատեղեր կբացվեն
Սուբվենցիոն ծրագրով կապահովվի Ոսկեհատ համայնքի հանդիսությունների սրահի ներքին հարդարումը և բակի բարեկարգումը. համայնքն այսուհետ կունենա տարբեր միջոցառումներ իրականցկացնելու համար նախատեսված հարմարավետ շինություն: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից։
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 45 մլն 163.11 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 13 մլն 548.93 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 31 մլն 614.18 հազ. դրամ:
Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կվերանորոգվի 2019 թվականին կառուցված հանդիսությունների սրահը, այն կապահովվի ջեռուցման և ջրամատակարարման համակարգերով, էլեկտրաէներգիայով, իսկ բակը կհարթեցվի և կսալիկապատվի:
Շինաշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 12 ժամանակավոր, իսկ ավարտին` 8 հիմնական աշխատատեղ:
Ծրագրի շահառուների թիվը 3400 է:
Կարծիքներ