Ժամանակավորապես դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի շարք հատվածների գազամատակարարումը

Ժամանակավորապես դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի շարք հատվածների գազամատակարարումը

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին ժամը 09:00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ թաղամասի, Տիգրան Մեծի պողոտայի, Որմնադիրների, Խորենացու, Սասունցի Դավթի, Գլինկայի, Աճեմյան, Լիսինյան, Բուռնազյան, Սուվորովի, Բելինսկու, Թորոմոնյան, Լոմոնոսովի, Կրիլովի փողոցների, Սասունցի Դավթի նրբանցքի, Քրիստափորի, Խորենացու, Նար-Դոսի փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

«Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում