Սեուլում կարծում են, որ Կիմ Չեն Ունն սկսել Է հանրության առաջ ավելի հազվադեպ հայտնվել համավարակի պատճառով
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն այս տարի ավելի հազվադեպ Է հայտնվում հրապարակային միջոցառումներում, ինչը կարող Է կապված լինել կորոնավիրուսային վարակի վերաբերյալ անհանգստությունների հետ: Մայիսի 27-ին Սեուլում կայացած ճեպազրույցում այդ մասին լրագրողներին հայտնել Է միավորման նախարարության ներկայացուցիչը, որը համակարգում Է միջկորեական հարաբերությունները:
«Մենք տեսնում ենք միտում, որի համապատասխան 2020 եւ 2021 թվականներին Կիմ Չեն Ունն սկսել Է ավելի քիչ հայտնվել հանրության առաջ: Բացառություն են կազմում սոսկ խոշոր քաղաքական միջոցառումները, ինչպիսին կուսակցական համագումարն Է»,- ընդգծել Է պաշտոնյան:
«Կարծում ենք, որ դա կապած Է համավարակի հետ»,- հավելել Է նա: Նրա խոսքով՝ վերջին անգամ Կիմ Չեն Ունին տեսել են մայիսի 7-ին Փհենյանում կայացած համերգի ժամանակ: Անցյալ տարվա մայիսին Կիմ Չեն Ունի անսովոր երկարատեւ բացակայությունը հարուցել Էր լուրեր նրա լուրջ հիվանդության կամ մահվան մասին: Սակայն այնուհետեւ նա 20 օրվա ընթացքում առաջին անգամ հայտնվել Է հանրության առաջ՝ այցելելով Սունչհոնի պարարտանյութերի գործարանի բացման արարողություն: Կիմ Չեն Ունն իշխանության գլուխ Է անցել 2011 թականի դեկտեմբերին՝ իր հոր՝Կիմ Չեն Իրի մահվանից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ