«Իմ քայլը» հիմնադրամն ու «Կատարի հիմնադրամ»-ը կարող են համագործակցել. Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ալ-Թանիի հետ

«Իմ քայլը» հիմնադրամն ու «Կատարի հիմնադրամ»-ը կարող են համագործակցել. Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ալ-Թանիի հետ

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանն այսօր հանդիպում է ունեցել Կատարի իշխող ընտանիքի անդամ, ներկայիս էմիրի հարազատ քույր, «Կատարի հիմնադրամի» գործադիր տնօրեն շեյխա Հինդ բինթ Համադ Ալ-Թանիի հետ։

 

Այս մասին հայտնելով ֆեյսբուքյան իր էջում, Հայրապետյանը մանրամասնել է.

 

«Հանդիպման ընթացքում երկուստեք ներկայացվել են երկու հիմնադրամների կողմից իրականացվող ծրագրերը, քննարկվել համագործակցության ուղիները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել բարձրագուն կրթության և գիտության ոլորտներում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորություններին՝ մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների համատեքստում։

 

Շոշափվել են նաև վերոհիշյալ բնագավառներում փորձի փոխանակման, տեխնիկական հնարավորությունների փոխադարձ օգտագործմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խմբեր, քննարկվել դրանց փոխայցելությունների հեռանկարները»։

 

Հանդիպմանը մասնակցել է նաև Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում