Ադրբեջանի ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա է կալանավորվել

Ադրբեջանի ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա է կալանավորվել

Կալանավորվել է Ադրբեջանի ՊՆ ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետ, գնդապետ Ջալալ Քազիմովը: Նա մեղադրվում է ավելի քան 1 մլն մանաթի յուրացման մեջ (590 հազար դոլար): Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

 

Բաքվի զինվորական դատարանը քննել է քննչական մարմնի միջնորդությունը՝ ՊՆ-ում ֆինանսական խախտումների կապակցությամբ Քազիմովի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

 

Regionmonitor-ի փոխանցմամբ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել նախնական կալանքը՝ 4 ամիս ժամկետով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում