Վերին Գետաշենում կասֆալտապատվի յոթ փողոց

Վերին Գետաշենում  կասֆալտապատվի յոթ փողոց

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի յոթ փողոց՝ 3700 գծամետր ընդհանուր երկարությամբ: Այս մասին հայտնում են հայտնում են Գեղարքունիքի մաիրզպետարանից:

Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 136 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 81 միլիոն 600 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 54 միլիոն 400 հազար դրամը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը:

Վերին Գետաշեն համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ ասֆալտապատվելու են համայնքի Ա թաղամասի 1-ին, Բ թաղամասի 3,5, 6, 9, 11,13 փողոցները:

«Համայնքի կողմից որպես ներդրող մասնակցում է բարերար Արտավազդ Սիմոնյանը՝ 13 միլիոն դրամ ներդրումով: Այդ դեպքում համայնքապետարանի մասնակցությունը ծրագրին կազմում է 41 միլիոն 400 հազար դրամ: Ասֆալտապատվող փողոցների ընդհանուր մակերեսը կկազմի 13 հազար 100 քառակուսի մետր:  Ջրահեռացման համակարգ կկառուցվի ասֆալտապատվող այն փողոցներում, որտեղ այն բացակայում է:Շ ինարարական աշխատանքների մրցույթը ամփոփված է, աշխատանքները մեկնարկել են այս շաբաթվա սկզբից:  Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 115 միլիոն դրամ:

Այս կենսական նշանակության ծրագրի ավարտով արդեն մեր համայնքում կունենանք ավելի քան 65 տոկոսով հիմնանորոգված ու ասֆալտապատ ճանապարհներ: Կանենք հնարավորը, որպեսզի մեկ-երկու տարվա ընթացքում ունենանք ամբողջովին հիմնանորոգված ներհամայնքային ճանապարհներ»,-ներկայացրել է  համայնքի ղեկավարը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում