«Ֆեստիվառը» գնում է Եղեգնաձոր. կլինի ԼԱԴԱՆԻՎԱ խմբի ելույթը և տեղական արտադրանքի տոնավաճառ
«Ֆեստիվառը» գնում է Եղեգնաձոր:
Օգոստոսի 24-ին, ժամը 19:30-ին Եղեգնաձորի Քաղաքային ամֆիթատրոնում ելույթ կունենա ԼԱԴԱՆԻՎԱ խումբը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Առաջին ալիքը բոլորին հրավիրում են միանալու երաժշտական գունեղ տոնին:
Մինչև մեծ համերգը՝
տեղական արտադրանքի տոնավաճառ
համերգ Վայոց ձորի արտիստների և խմբերի մասնակցությամբ
այցելություն մարզի տեսարժան վայրեր
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է:
Տեղական արտադրանքի տոնավաճառը կգործի օգոստոսի 24-ին:
«Վայոց ձորի մարզի փոքր ու միջին տնտեսվարողներին անվճար տրամադրվելու են վրաններ, որտեղ վերջիններս կարող են ներկայացնել իրենց ապրանքներն ու ծառայությունները և վաճառք իրականացնել:
Տոնավաճառին մասնակցելու համար հարկավոր է [email protected] հասցեին ուղարկել ձեր կազմակերպության անունը, հեռախոսահամարը և գործունեության ոլորտը:
Դիմելու վերջնաժամկետն օգոստոսի 19-ն է:
Հարցերի դեպքում զանգահարել 093650020:
Կարծիքներ