Կհիմնանորոգվի Լճավանի մանկապարտեզի շենքը

Կհիմնանորոգվի Լճավանի մանկապարտեզի շենքը

Գեղարքունիքի մարզի Լճավան համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվի մանկապարտեզի շենքը: Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից:

 Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Լճավանի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման նախնական ընդհանուր արժեքը կազմում է 12 միլիոն 700 հազար դրամ, որի որի 70 տոկոսը կամ 8 միլիոն 889 հազարը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 3 միլիոն 811 հազար դրամը՝ Լճավանի համայնքապետարանը: Լճավանի համայնքապետ Լյովա Գեւորգյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է:

Մանկապարտեզի շենքում սույն ծրագրի շրջանակներում կիրականացվեն հիմնականում ներքին հարդարման, վերակառուցման, նոր դռների եւ պատուհանների տեղադրման, սանհանգույցների նորոգման եւ այլ կարգի աշխատանքներ:

«Համայնքի մանկապարտեզը դադարել է գործել 1996 թվականից՝ շենքային անբարենպաստ պայմանների եւ տեղական բյուջեում համապատասխան գումարների անբավարարության պատճառով: Սակայն այժմ համայնքը մանկապարտեզի խիստ կարիք է զգում, ու մենք անում ենք հնարավորը, որպեսզի վերաբացվի այն:Նախադպրոցական տարիքի 43 երեխա ունենք համայնքում, որոնց ծնողներն անհամբեր սպասում են մանկապարտեզի վերաբացմանը»,-նշեց համայնքի ղեկավարը:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում