Պարզվել է՝ սուրճը պաշտպանում է քաղցկեղից
Ավստրալացի գիտնականները պարզել են, որ սուրճի կանոնավոր սպառումը կարող է մարդկանց փրկել լյարդի քաղցկեղից: Համապատասխան եզրակացությունները հրապարակել է MedicalXpress-ը:
Ըստ ուսումնասիրությունների՝ օրական երկու-երեք բաժակ սուրճը կարող է 38%-ով նվազեցնել հիվանդանալու հավանականությունը, իսկ դրա հետևանքով մահանալու հավանականությունը՝ 46% -ով: Օրական չորս կամ հինգ բաժակ սուրճ խմելու դեպքում այդ թվերը կարող են համապատասխանաբար բարձրանալ մինչև 41% և 71%:
Փորձագետների եզրակացությունը հիմնված է մի մոդելի վրա, որը ստեղծվել է 2016 թվականին լյարդի քաղցկեղի դեպքերի և դրանից մահացած մարդկանց շրջանում սուրճի սպառման տվյալների հիման վրա:
Պարզվել է, որ երկու բաժակ սուրճի ամենօրյա սպառումը կփրկի 452.861, չորս բաժակի դեպքում՝ 723,287 մարդու կյանք:
Կարծիքներ