Կապույտ վառելիքը հասավ Շիրակի մարզի Բայանդուր համայնք
Վերջապես կապույտ վառելիքը հասավ Շիրակի մարզի Բայանդուր համայնք։ Դեռեւս գարնանը համայնքի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում խոստացել էի, որ հետամուտ կլինեմ առաջացած որոշ դժվարությունները կարգավորելուն։ Այսօր ծրագիրն արդեն իրականություն է։ 180 մլն դրամ արժողությամբ ծրագիրն իրականացվել է Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ՝ 65% -35% հարաբերակցությամբ։
Ի դեպ․ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Բայանդուր համայնքում՝
հիմնանորոգվել է համայնքապետարանի շենքը հիմնանորոգվել է Մշակույթի տունը
կառուցվել է 1․5 կմ երկարությամբ ջրատար։
Կարծիքներ