Փոփոխություններ՝ ապօրինի գույքի բռնագանձման քրգործերի առնչությամբ
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթը:
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ կառավարության ներկայացրած փաթեթով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների մասնագիտացման գործերի հետ մեկտեղ առանձին տեսակի գործերի շարքում կլրացվեն նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը:
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կսահմանվեն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի տեղակալի և ստորաբաժանման ավագ դատախազների պաշտոնային դրույքաչափերը:
Օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 83 «կողմ» և 1 «դեմ» ձայներով:
Կարծիքներ