Շվեդիայում վերջին 40 տարվա ընթացքում տնտեսական ամենաուժեղ կրճատումն է

Շվեդիայում վերջին 40 տարվա ընթացքում տնտեսական ամենաուժեղ կրճատումն է

Շվեդիայում, չնայած կորոնավիրուսի համաճարակի զսպման համեմատաբար մեղմ միջոցների կիրառմանը, վերջին 40 տարվա ընթացքում տնտեսական ամենաուժեղ կրճատումն է դիտարկվում՝ մեկ եռամսյակի ընթացքում, հայտնում է DW-ը:

Շվեդիայի վիճակագրական SCB գերատեսչության նախնական տվյալների համաձայն, 2020 թվականի երկրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ-ն, նախորդ եռամսյակի համեմատ, նվազել է 8,6 տոկոսով: Մյուս կողմից, 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատությամբ, տնտեսության անկումը կազմել է 8,2 տոկոս:

Լայնամասշտաբ տնտեսական անկման հիմնական պատճառը շվեդ փորձագետները համարում են արտահանման կրճատումը, ինչպես նաեւ COVID-19 համավարակի ընթացքում երկրի ներսում մասնավոր տնային տնտեսությունների պահանջարկի նվազումը: Շվեդիայում շուկայի իրավիճակի փոփոխությունների վերաբերյալ վիճակագրական տվյալները եռամսյակներով համեմատելու հնարավորությունը հայտնվել է 1980 թվականից:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում