Գիտնականները կասկածի տակ են առել բժշկական դիմակների վերաբերյալ տարածված պնդումը
Քլիվլենդի համալսարանական հիվանդանոցը ներկայացնող մի խումբ գիտնականներ եկել են այն եզրակացության, որ դիմակներ կրելը, հակառակ երբեմն հնչող հայտարարություններին, չի հանգեցնում հիպոքսիայի զարգացմանը՝ օրգանիզմում թթվածնի ցածր պարունակություն: Այս մասին են վկայում 50 կամավորների մասնակցությամբ ուսումնասիրության արդյունքները:
Մասնագետները չափել են մասնակիցների սրտի բաբախյունը և արյան մեջ թթվածնի և ածխաթթու գազի մակարդակը հանգստի և արագ քայլելու ընթացքում: Ինչպես պարզվել է, դիմակ կրելու ժամանակ թթվածնային քաղց կամ ավելցուկային ածխաթթու գազ կամավորներից ոչ մեկի մոտ չի նկատվել:
Ուսումնասիրությունը հրապարակվել է PLOS ONE ամսագրում:
Կարծիքներ