COVID-19-ի դեմ հազարավոր չափաբաժին կեղծ պատվաստանյութեր են առգրավվել Հարավային Աֆրիկայում և Չինաստանում
Չինաստանում և Հարավային Աֆրիկայում առգրավվել են կորոնավիրուսի կեղծ պատվաստանյութերի հազարավոր չափաբաժիններ: Այս մասին հայտարարվում է Ինտերպոլի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:
Օրինակ՝ Չինաստանում ոստիկանությունը մի շարք հետախուզումներ է իրականացրել արտադրական օբյեկտներում, ինչի արդյունքում հայտնաբերել է կորոնավիրուսի դեմ կեղծ պատվաստանյութեր վաճառող ցանց: Այս փաստի առթիվ բերման է ենթարկվել 80 մարդ և առգրավվել ավելի քան երեք հազար դոզա կեղծված պատվաստանյութ:
Միևնույն ժամանակ, Հարավային Աֆրիկայի Ջերմիստոն քաղաքում, առգրավվել է շուրջ 400 ամպուլ, որոնք պարունակում են մոտ 2.4 հազար դոզա կեղծ պատվաստանյութ: Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Չինաստանի և Զամբիայի երեք քաղաքացիների:
Դրանից առաջ Ինտերպոլը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տարածման ֆոնին հանցավոր գործունեության ակտիվացման վերաբերյալ նախազգուշացում էր տարածել Ոստիկանության միջազգային կազմակերպության անդամ երկրներին:
Կարծիքներ