Աննա Հակոբյանը անհետ կորած զինծառայողների ծնողներին հորդորել է վստահել պատկան մարմինների և պաշտոնյաների տեղեկություներին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օգոստոսի 29-ին ընդունել է անհետ կորած զինծառայողների ծնողներ Բելա Գևորգյանին, Թերեզա Չիբուխչյանին, Արմինե Մուրադյանին։
Ծնողները տիկին Հակոբյանին են ներկայացրել իրենց որդիների կենսագրական տվյալներ, կիսվել իրենց հույզերով և ապրումներով։
Լսելով ծնողների ներկայացրած պատմությունները՝ վարչապետի տիկինը կիսել է նրանց մտահոգությունները, տոկոնություն է մաղթել և հորդորել է վստահել այն տեղեկություներին, որոնք նրանց փոխանցում են պատկան մարմիններն ու պաշտոնյաները։
Կարծիքներ