«Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները պնդում են՝ մինչ այդ իրենց հայտնել են, որ երեխան լիովին առողջ է
Գիշերը լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Նոր Արեշում գտնվող «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի մոտ են հավաքվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մի խումբ բնակիչներ, ովքեր պահանջել են հստակ պատասխան, թե ինչո՞ւ են նշված բժշկական կենտրոնի բժիշկները փորձել թաքցնել իրենց նորածնի մահը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ ընտանիքի մայրը աղջիկ է ունեցել նշված ծննդատանը և սկզբից ասել են, որ երեխան առողջ է, սակայն որոշ ժամանակ անց հարազատները տեղեկացել են, որ երեխան, ցավոք, մահացել է:
Բժշկական կենտրոնից մահացածի հարազատներին դեռևս հրաժարվում են պատասխան տալ, դրա փոխարեն ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Նշված կենտրոն են ժամանել պարեկները:
Կայքի հետ զրույցում երեխայի հարազատները պահանջել են իրենց տա հստակ պատասխան, թե ինչպես է՝ ստացվել, որ սկզբում իրենց ահյտնել են, թե երեխան առողջ է, սակայն հետո տեղեկացել են մահվան մասին: Հարազատները պահանջում են արդար նախաքննություն իրականացնել ու գտնել մեղավորներին:
Կարծիքներ