Երևանի Չարենցի փողոցի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Հուլիսի 6-ին՝ ժամը 05։18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցում գտնվող սրճարաններից մեկի խոհանոցում այրվում է ճարպաջեռոց։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։53-ին, մարվել՝ 06։41-ին։ Խոհանոցի 3 քմ հատվածում այրվել են ճարպաջեռոց, խոհանոցային գույք, սպասք, ջերամահարվել՝ պատերը և առաստաղը, իսկ խոհանոցի մոտակա խորդանոցում այրվել է գույք։
Կարծիքներ