ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը ՀՀ ֆինանսների նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է հայկական կողմի հետ համագործակցության հարցերի

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Հանդիպման ընթացքում Քրիստինե Վայգանդը անդրադարձել է հայկական կողմի հետ ընթացիկ համագործակցության վերաբերյալ հարցերին՝ մեծապես կարևորելով ՀՀ Կառավարության ջանքերը երեխաների իրավունքների պաշտպանությանն ու բարեկեցության ամրապնդմանն ուղղված ծրագրերին աջակցելու գործում:
Նախարար Հովհաննիսյանն իր հերթին բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու համատեղ ջանքերը՝ ուղղված կրթական, առողջապահական և սոցիալական աջակցության ոլորտների զարգացմանը:
Կարծիքներ