Վրաստանը 2030 թվականին պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը
Վրաստանը 2030 թվականին պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը:
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Մի բան կարելի է ասել՝ մենք հավակնոտ ծրագրեր ունենք Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար։ 2030 թվականին, որը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անվանեց ընդլայնման տարի, Վրաստանը մյուս թեկնածու երկրների համեմատությամբ ավելի պատրաստ կլինի անդամակցությանը: Մենք ունենք հավակնոտ ծրագիր, և մենք հավատարիմ ենք անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումների ծրագրին», - ասել է Կոբախիձեն Բրյուսելում Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Ժոզեպ Բորելն իր հերթին նշել է, որ Վրաստանը պետք է ավարտի բարեփոխումներն այս տարի ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար:
«Ինչ վերաբերում է հեռանկարին, ապա Եվրամիության դռները Վրաստանի համար բաց են»,- ընդգծել է Բորելը:
Կարծիքներ