Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը ՀԷՑ-ի մասով որոշում է հրապարակել

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը ՀԷՑ-ի մասով որոշում է հրապարակել

Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են ՀԷՑ-ի գործով Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։

Այս մասին տեղեկանում ենք Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի հայտարարությունից:

Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC) Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում