Տիգրան Պետրոսյանը Հայկաձորում քննարկել է խմելու ջրի մատակարարման ներքին ցանցի հիմնանորոգման հետ կապված խնդիրները
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն Հայկաձոր բնակավայրում հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին և «Արիս» բարեգործական հիմնադրամի նախագահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայկաձոր համայնքի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթմանն առնչվող հարցեր։ Ըստ Շիրակի մարզպետարանի տարածած տեղեկությունների այս ծրագիրն իր մեջ ներառում է բնակավայրի ներքին ցանցի, օրվա կարգավորիչ ջրամբարի և խորքային հորի նորոգում, ընդհանուր առմամբ 190 մլն դրամ արժողությամբ։
Հիմնանորոգման աշխատանքների իրականացման նախագծա-նախահաշվային փաստաթղթերն արդեն առկա են։
Կարծիքներ