Թրամփը սպառնացել է դադարեցնել դպրոցների դաշնային ֆինանսավորումը, եթե դրանք աշնանը չբացվեն․ ԶԼՄ-ներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դադարեցնել երկրի դպրոցների դաշնային ֆինանսավորումը, եթե դրանք աշնանը չվերսկսեն դասընթացները, հայտնում է Associated Press-ը:
Նա նաեւ հայտարարել է, որ նրա սեփական փորձագետների անվտանգության ուղեցույցներն առողջապահության ոլորտում պրիակտիկ չեն եւ չափազանց թանկ արժեն։
Թրամփն այս հարցի վերաբերյալ կարծիք է հայտնել նաեւ Twitter-ի իր միկրոբլոգում: Նրա խոսքով՝ Գերմանիայում, Դանիայում եւ Նորվեգիայում դպրոցներում դասերը վերսկսվել են «առանց որեւէ խնդիրների»:
Թրամփի հայտարարությունից կարճ ժամանակ անց ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարեց, որ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները անվտանգության նոր ուղեցույց կթողարկեն, որը «դպրոցներին կտրամադրի բոլոր անհրաժեշտ գործիքները»:
«Առաջարկությունները կապահովեն աշակերտների անվտանգությունը... Նախագահն այսօր հայտարարել է, որ մենք պարզապես չենք ցանկանում, որպեսզի ղեկավարությունը չափազանց խիստ լինի»,- հավելել է Մայք Փենսը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը կոչ էր արել նահանգապետերին եւ դպրոցների վարչակազմերին վերսկսել դասերը կրթական հաստատություններում:
Կարծիքներ