Սեդրակ Թևոնյանը նշանակվեց Արարատի, իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ Արագածոտնի մարզպետ

Սեդրակ Թևոնյանը նշանակվեց Արարատի, իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ Արագածոտնի մարզպետ

Կառավարության որոշմամբ Սերգեյ Մովսիսյանը նշանակվեց Արագածոտնի, իսկ Սեդրակ Թևոնյանը՝ Արարատի մարզպետ:  Նոր մարզպետեր նշանակելու որոշումներն ընդունվեցին կառավարության հունվարի 13-ի նիստում:  

Արագածոտնի նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին  վստահության համար և հավաստիացրեց, որ  անելու է ամեն ինչ, որպեսզի արդարացնի սպասելիքները:

Արարատի նորանշանակ մարզպետ Սեդրակ Թևոնյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար: «Համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ արդարացնելու ենք մեր ժողովրդի բոլոր սպասելիքները»,- ասաց Թևոնյանը:

Մինչ նոր նշանակումները ՀՀ կառավարության որոշմամբ Ռազմիկ Պետրոսյանն ազատվել էր Արագածոտնի մարզպետի պաշտոնից, իսկ Ռազմիկ Թևոնյանն՝ Արարատի մարզպետի պաշտոնից:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում