«Բարսելոնան» լավ խաղաց. «Ռեալի» գլխավոր մարզիչ

«Բարսելոնան» լավ խաղաց. «Ռեալի» գլխավոր մարզիչ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակը (3-2)։

«Ես համաձայն չեմ, որ «Բարսելոնան» գերակայում էր հանդիպման ժամանակ: Բարդ խաղ էր, երկու թիմերն էլ լավ խաղացին։ Մենք ստիպված էինք տանջվել այս խաղում։ Մենք շատ լավ սկսեցինք խաղը, կենտրոնացած էինք հակագրոհների վրա։ Առաջին խաղակեսում մենք արժանի էինք հաղթանակի, իսկ երկրորդն ավելի հավասար էր։ Մենք շատ հմտորեն օգտագործում էինք հակագրոհները, բայց անպարտելի թիմ չենք, քանի որ ֆուտբոլում ամեն ինչ կախված չէ միայն հակագրոհներից։ Խաղի վերջում մենք սկսեցինք ավելի լավ պաշտպանվել։ «Բարսելոնան» լավ հանդիպում անցկացրեց, և դա կարևոր էր երկու թիմերի համար: Պետք է անկեղծ լինեմ, «Բարսելոնան» լավ խաղաց»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում OkDiario-ն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում