Մասնագետները բացատրել են ՝ ինչու չի կարելի ընդունել վիտամինային հավելումներ

Մասնագետները բացատրել են ՝ ինչու չի կարելի ընդունել վիտամինային հավելումներ

Բոլորն էլ գիտեն, որ վիտամիններն ու հանքանյութերը շատ կարևոր են օրգանիզմի համար, ուստի մարդիկ վստահ են, որ տարատեսակ վիտամիններ ընդունելը շատ օգտակար է։ Այնուամենայնիվ մասնագետները նախազգուշացնում են, որ վիտամինները ոչ միշտ են օգուտ տալիս օրգանիզմին, ուստի պետք չէ առանց լուրջ պատճառի ինքնուրույն ընդունել տարատեսակ կենսաբանական ակտիվ հավելումներ։ 

Առաջին հերթին մասնագետները խորհուրդ են տալիս հասկանալ, թե որտեղից է օրգանիզմը ստանում վիտամիններ։ Դրանց մեծ մասը մենք ստանում են սննդից, վիտամին D3-ը սինթեզվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ, իսկ РР և D վիտամիններն օրգանիզմն ինքնուրույն է սինթեզում։ Եթե մարդը չունի որևէ վիտամինի դեֆիցիտ, սակայն այնուամենայնիվ ընդունում է կենսաբանական ակտիվ հավելում, ապա լավագույն դեպքում պարզապես գումար է վատնում, քանի որ օրգանիզմն ազատվում է դրանցից։

Սակայն լինում են դեպքեր, երբ այդ վիտամինների ընդունումը շատ վատ հետևանքներ է ունենում և հանգեցնում լուրջ խնդիրների։ Մասնագետները նախազգուշացնում են, որ վիտամինների ավելցուկը կարող է դառնալ ուռուցքների պատճառ, իսկ երկաթի գերդոզավորումը կարող է հանգեցնել Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների զարգացման։ D և Е վիտամինների չափազանց բարձր մակարդակը կարող է ուղեկցվել փորլուծությամբ, ախորժակի կորստով, գլխացավերով ու քնի խանգարումներով, իսկ վիտամին А-ի չարաշահումը հանգեցնում է մազաթափության, եղունգների փխրունության ու մաշկաբորբի զարգացման։

Նման տհաճ հետևանքներից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին խուսափել վիտամինային հավելումներից։ Մասնագետների խոսքով՝ վիտամինների դեֆիցիտից խուսափելու լավագույն միջոցը ճիշտ բալանսավորված սննդակարգն է, որում անպայման ներառված կլինեն մրգեր, բանջարեղեն ու ընկույզներ։ եթե անգամ այդ դեպքում օրգանիզմում նկատվում է այս կամ այն վիտամինի դեֆիցիտ, ապա հարկավոր է դիմել մասնագետին, անցնել համապատասխան հետազոտություններն ու ընդունել կենսաբանական ակտիվ հավելումները միայն բժշկի նշանակմամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում