Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Հուլիսի 16-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգման են ենթարկել Վանաձոր քաղաքի բնակչի վարած «Օպել Սինտրա» մակնիշի մեքենան, որը բեռնված էր 1,5 խմ փայտանյութով: Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ Փամբակ գյուղի հարակից անտառից բենզասղոցով հատել է 2 կանգուն ծառ:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարծիքներ