Ֆուտբոլասերների դատին է հանձնվել Եվրո-2020-ի պաշտոնական երգը

Ֆուտբոլասերների դատին է հանձնվել Եվրո-2020-ի պաշտոնական երգը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպիչները ֆուտբոլասերների դատին են հանձնել Եվրո-2020-ի պաշտոնական երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգն ունի We Are The People («Մենք մարդիկ ենք») անվանումը, որի հեղինակներն են իռլանդական U2 խմբից Բոնոն և Էջը, ինչպես նաև Նիդերլանդները ներկայացնող դիջեյ Մարտին Գարիքսը:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարն արդեն կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Սևիլիայում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում,  Գլազգոյում, Բուդապեշտում, Ամստերդամում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում