Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի մոմե արձանները տեղափոխել են հոլիվուդյան աստղերին նվիրված ցուցահանդես

Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի մոմե արձանները տեղափոխել են հոլիվուդյան աստղերին նվիրված ցուցահանդես

Լոնդոնի Մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարանն արքայազն Հարրիի ու նրա կնոջ՝ Մեգան Մարքլի կերպարները տեղադրել է հոլիվուդյան հայտնիներին նվիրված ցուցահանդեսում, հաղորդում է CNN- ը:

Նրանց արձաններն այժմ կտեղադրվեն դերասանուհի Պրիյանկա Չոպրա Ջոնասի, ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի և նրա կնոջ՝ Վիկտորիայի, դերասաններ Ջորջ Քլունիի, Բրեդ Փիթի, Դուեյն Ջոնսոնի և Նիկոլ Քիդմանի արձանների կողքին:

Նախքան արքայազնի և նրա կնոջ իրենց թագավորական պարտականություններից հրաժարվելը նրանց մոմե արձանները Եղիսաբեթ Երկրորդ թագուհու, Արքայազն Ֆիլիպի, Արքայազն Չարլզի և Քորնուոլի դքսուհու, Քեմբրիջի դուքս և դքսուհու արձանների կողքին էին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում