Տեղի է ունեցել «ԿԶՆ կանգառ Սևանում» երիտասարդական ֆորումը

Տեղի է ունեցել «ԿԶՆ կանգառ Սևանում» երիտասարդական ֆորումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ» հայաստանյան գրասենյակն իրականացնում է «Մեծահասակների կրթությունը՝ ի նպաստ Կայուն զարգացման նպատակների» արշավը: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Արշավի շրջանակում տեղի է ունեցել «ԿԶՆ կանգառ Սևանում» երիտասարդական ֆորումը, որի ընթացքում երիտասարդները ներկայացրել են ԿԶՆ իրագործմանն ուղղված իրենց ծրագրերը։

Ֆորումին մասնակցել է նաև ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Նա ողջունել է ներկաներին և կարևորել «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հետ համագործակցությամբ իրականացվող երիտասարդական ֆորումի կազմակերպումն ու կայուն զարգացման նպատակների քննարկումը։ Գոհար Մամիկոնյանը կոչ է արել արագ ու նպատակային առաջ շարժվել, ոչ մի պարագայում կանգ չառնել, հասկանալ բացթողումները, մշակել փաստարկված ու նպատակային քաղաքականություններ ու երբեք չհիասթափվել:

Արշավի շրջանակում 2021 թ․ հուլիս-նոյեմբեր ամիսներին կյանքի են կոչվել մի շարք միջոցառումներ և նախաձեռնություններ, այդ թվում՝ ֆորումներ Երևանում և Կապանում, հետազոտական նախագծերի իրագործում անհատ հետազոտողների կողմից, համայնքային նախագծերի իրականացում «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի» մեծահասակների կրթության (ՄԿ) մարզային կենտրոնների կողմից։

Արշավի նպատակն է բարձրացնել Հայաստանում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների մասին իրազեկվածության մակարդակը երիտասարդների և մեծահասակների շրջանում, ինչպես նաև վեր հանել Հայաստանում Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրագործման այն խնդիրները, որոնց լուծմանը կարող է նպաստել մեծահասակների կրթությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում