Կորոնավիրուսի ռեկորդային թվով նոր դեպքեր Մեծ Բրիտանիայում

Կորոնավիրուսի ռեկորդային թվով նոր դեպքեր Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում կազմել է 12 872. սա ռեկորդային թիվ է համավարակի սկսվելուց ի վեր: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով, մեկ օրում մահացել Է 49 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին::

Նախօրեին վարակվել է 6 968, մահացել 66 մարդ: Կորոնավիրուսային վարակով հիվանդացածների ընդհանուր թիվը հասել 480 017-ի, մահացածներինը՝ 42 317-ի:

Նախարարությունը պարզաբանում է, որ ավելի վաղ ունեցած տեխնիկական խնդիրների պատճառով, առաջիկա օրերի վիճակագրության մեջ կընդգրկվեն նաև Անգլիայում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանահատվածի վարակման դեպքերը, ինչը մեծացնում է այդ ցուցանիշը:

Վերջին մի քանի օրվա ընթացքում Մեծ Բրիտանիայում դիտվում Է COVID-19-ի դեպքերի թվի աճ: Երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է մի շարք նոր սահմանափակումների մասին, որոնք ուղղված են կորոնավիրուսի դեմ պայքարին: Եթե դրանք չզսպեն վիրուսի տարածումը, կառավարությունը չի բացառում նոր լոքդաունի սահմանումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում