Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքի չափն էապես կմեծանա. քաղաքապետարան

Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքի չափն էապես կմեծանա. քաղաքապետարան

Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքի չափն էապես կմեծանա:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նաև քաղաքը մշտապես աղտոտող բեռնատարների և բետոնախառնիչների խնդիրը ևս կանոնակարգելու նպատակով՝ ավելացնելով տուգանքների չափը:

Հարկ է նշել, որ օրենսդրությամբ երթևեկելի հատվածի աղտոտումը սահմանում է 30000 դրամ տուգանք, որի իրականացման պատասխանատուն ՀՀ ՃՈ-ն և պարեկային ծառայությունն են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում