Երևանը` փոշու մեջ. սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցված է
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 14-20-ը:
«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ ապրիլի 19-ին, Նոր Նորքում՝ ապրիլի 20-ին։
Ազոտի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ապրիլի 14-ին և 20-ին, Նոր Նորքում՝ ապրիլի 17-ին և 18-ին։
Ծծմբի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»:
Կարծիքներ