Բարոյականությունը և վաստակը խոսքով չէ միայն չափվում. Ալեն Սիմոնյան
Բարոյականությունը և վաստակը խոսքով չէ միայն չափվում: Եթե այդպես լիներ, ապա, թե իմ, թե շատ ու շատ մեր հայրենակիցների ամենօրյա խոսքը, թերևս, ոմանց բավարար կլիներ:
Մարդ ուղղակի այնպիսի վաստակ պետք է ունենա, որ երբ, օրինակ` վնասվածք է ստանում` անցորդները չուրախանան:
Մարդ այնպիսի բարոյականություն պետք է ունենա, որ երբ, օրինակ` դատեն` հազարավոր անծանոթ մարդիկ չուրախանան և ասեն` «վերջապես»:
Եվ, վերջիվերջո, պետք չէ տարբեր մարդկանց հասցեին աջ ու ձախ անբարոյականության և վաստակի գնահատականներ սփռել, որ քեզ նկատեն, որ գրածներդ կարդան, կամ, որ, օրինակ` քեզ մենակ չզգաս: Պետք չէ փորձել առնական թվալ, դրա համար մազ աճեցնել և լկտիանալ, տենց միֆերը մեկընդմիշտ շատ արագ, անսպասելի և ցավոտ կոտրվում են: Այս դեպքերում անբարոյական վաստակի փնտրտուքը խոսքերի մեջ չէ, բավարար է լուռ նայել նախ հայելու մեջ և մեկ-մեկ էլ կողքիններիդ, և ոչինչ ասելու և փնտրելու կարիք էլ չի լինի:
Կարծիքներ