Երևան քաղաքում պետք է գերակայի հանրային տրանսպորտը, որը պետք է ունենա առանձնացված գծեր. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է մայրաքաղաքում խցանումների մասին՝ շեշտելով, որ դրանք ստեղծող գործոնների մեջ առաջնայինը մեքենաների քանակն է:
«Միայն Երևան քաղաքում տարեկան մոտավորապես 12 հազար ավտոմեքենա է գրանցվում, և բոլորը դառնում են երթևեկության մաս»,- ասել է նա՝ ընդգծելով նաև երկրորդ բաղադրիչը, որը վարելու մշակույթն է։
Ըստ քաղաքապետի՝ խցանումների 3 կոմպոնենտ կա՝ ավտոմեքենաների քանակը, վարելու պրակտիկան և լուծումները։
Նրա խոսքով՝ շատ խցանումներ առաջանում են, քանի որ, օրինակ, վերջին վայրկյանին դեղին լույսի տակով անցած վարորդը գնում և կանգնում է խաչմերուկի մեջտեղում, ինչն էական նշանակություն է ունենում խցանման համար. «Մեր տեսլականն այն է, որ Երևան քաղաքում պետք է գերակայի հանրային տրանսպորտը, որը պետք է ունենա առանձնացված գծեր։ Հանրային տրանսպորտը պետք է լինի քաղաքով տեղաշարժվելու ամենահարմարավետ միջոցը»,- ասել է նա։
Քաղաքապետը տեղեկացրել է նաև, որ 45 տրոլեյբուսների ներկրումը մի փոքր ուշանում է, ինչը կապված է Իրանում ստեղծված իրավիճակի հետ։


Կարծիքներ