ՀԷՑ-ում խնայողությունների վերաբաշխման արդյունքում որոշում է կայացվել բարձրացնել աշխատակիցների աշխատավարձն ու պարգևավճարների չափը
ՀԷՑ-ում կորպորատիվ սոցիալական համահարթեցման ծրագրերը շարունակվում են.
Ժամանակավոր կառավարման շուրջ 8 ամիսներին՝ Ընկերության բարձր ղեկավարության կողմից իրենց համար նախատեսված պարգևավճարներից հրաժարվելու արդյունքում գոյացած միջոցներն ամեն ամիս ուղղվել են մինչև 200 հազար ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ) համախառն ամսական վարձատրություն ստացող՝ շուրջ 1.500-ից 1.700 մեր աշխատակիցներին՝ ամսական հավելյալ 20.000 ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ) լրացուցիչ պարգևատրումներ տրամադրելուն։
Տնտեսվարման այլ աղբյուրներից ՀԷՑ-ում գոյացած զգալի խնայողությունների վերաբաշխման արդյունքում որոշում ենք կայացրել՝ բարձրացնելու մեր աշխատակիցների թե՛ համախառն ամսական վարձատրության շեմը և թե՛ լրացուցիչ պարգևավճարների չափը։
Ըստ այդմ, սկսած մարտ ամսից՝ մինչև համախառն 250.000 ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ) վարձատրություն ստացող մեր բոլոր աշխատակիցները Ընկերության խնայողությունների հաշվին՝ անկախ արդյունավետության գործող ցուցանիշներից, համահարթեցված կարգով կվարձատրվեն լրացուցիչ 30.000-ական ՀՀ դրամով (հարկերը՝ ներառյալ)՝ որպես լրացուցիչ պարգևավճար։
Արդյունքում սոցիալական այս ծրագիրը կառնչվի Ընկերության աշխատակիցների ավելի քան 50%-ին՝ շուրջ 3.400-ից 3.500 մեր գործընկերների։


Կարծիքներ