ՀՀ ԱԺ նախագահը և Էստոնիայի ԱԳ նախարարը քննարկել են միջխորհրդարանական կապերին առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 9-ին հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ:
Այս մասի տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ և միջխորհրդարանական կապերին առնչվող հարցերը, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերություններին և ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող թեմաները:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ՝ հատուկ անդրադարձ կատարելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին:


Կարծիքներ