Հայտնի է «Յուվենտուսի» նոր գլխավոր մարզչի անունը

Հայտնի է «Յուվենտուսի» նոր գլխավոր մարզչի անունը

«Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է նոր գլխավոր մարզչի անունը: Թուրինյան ակումբը գլխավորելու է Մասիմիլիանո Ալեգրին: 53-ամյա մասնագետը փոխարինել է Անդրեա Պիրլոյին, որն աշխատանքից հեռացվել է այսօր՝ մեկ մրցաշրջան աշխատելուց հետո:

Ալեգրին «Յուվենտուսում» աշխատել է 2014-ից 2019 թվականներին: Նրա օրոք թուրինցիները հինգ անգամ նվաճել են Իտալիայի չեմպիոնի կոչումը, չորս անգամ՝ Իտալիայի գավաթը, երկու անգամ՝ Իտալիայի Սուպերգավաթը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում