ԱՀԿ մասնագետները կորոնավիրուսի ծագման վերաբերյալ նոր հետազոտություններ անցկացնելու առաջարկ կներկայացնեն
Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետներն առաջարկ կներկայացնեն կորոնավիրուսի ծագման վերաբերյալ նոր հետազոտություններ ացկացնելու մասին: Այս մասին հայտարարել է ԱՀԿ խոսնակ Ֆադելա Չայբը, փոխանցում է Reuters-ը:
Միացյալ Նահանգները նախօրեին ԱՀԿ-ին կոչ էին արել երկրորդ հետաքննությունն անցկացնել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ, իսկ անկախ փորձագետներին Չինաստանում լիարժեք հասանելիություն կտրվի նախնական տվյալներին եւ նմուշներին: Բրիտանիան եւս համանման կոչով է հանդես եկել:
Այս շաբաթվա սկզբին ԱՀԿ արտակարգ իրավիճակների գլխավոր փորձագետ Մայք Ռայանը հայտարարել էր, որ անդամ պետությունների հետ բանակցությունները կշարունակվեն առաջիկա շաբաթներին:
Կարծիքներ