Նոյեմբերին ապրանքների հայտարարագրերի 70․2 %-ը բաց է թողնվել «կանաչ ուղի» ընթացակարգով, աննախադեպ ցուցանիշ է. ՊԵԿ նախագահ

Նոյեմբերին ապրանքների հայտարարագրերի 70․2 %-ը բաց է թողնվել «կանաչ ուղի» ընթացակարգով, աննախադեպ ցուցանիշ է. ՊԵԿ նախագահ

Կանխատեսելի բիզնես միջավայր, ծախսերի նվազում, ժամանակի խնայում և պետություն-բիզնես վստահության ամրապնդում։ Նոյեմբերին ունեցել ենք աննախադեպ ցուցանիշ․ ապրանքների հայտարարագրերի 70․2 %-ը բաց է թողնվել «կանաչ ուղի» միջերեսային արտացոլմամբ ընթացակարգով։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

 

«2025 թվականի նոյեմբերին բաց է թողնվել 23 016 ապրանքների հայտարարագիր՝ 2024 թվականի նույն ամսին՝ 23 159։ Եթե 2024-ի նոյեմբերին հայտարարագրերի 56․4 %-ն էր բաց թողնվել «կանաչ ուղի» միջերեսային արտացոլմամբ, ապա 2025-ի նույն ամսում՝ արդեն 70․2 %-ը։ Աճը կազմել է 13․8 տոկոսային կետ, զուգահեռաբար զգալիորեն նվազել է նաև «դեղին ուղի» և «կարմիր ուղի» միջերեսային արտացոլմամբ ապրանքների հայտարարագրերի բացթողումների քանակը։ 

 

Մաքսային ռիսկերի կառավարման համակարգն ավելի թիրախային և արդյունավետ է աշխատում․ ավելի քիչ «անհարկի» ստուգումներ, ավելի շատ վստահություն կարգապահ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նկատմամբ։ 

 

Սա վկայում է այն մասին, որ ռիսկերի կառավարման համակարգի շարունակական արդիականացումը և մշտադիտարկումը տալիս է իր դրական արդյունքները, զուգահեռաբար աճում է նաև արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կարգապահությունը»,- ասվում է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում