ԱՄՆ ռազմական բյուջեն 2026 թվականի համար 901 մլրդ դոլար կլինի
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսը հաստատել է 2026 թվականի ռազմական բյուջեն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է C-SPAN հեռուստաընկերությունը, հաջորդ տարի երկրի ռազմական բյուջեն կկազմի ռեկորդային 901 մլրդ դոլար։
Ռազմական բյուջեի նախագծին կողմ է քվեարկել 77 սենատոր, դեմ՝ 20-ը։ Նախագիծը կուղարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը։
Հաստատված բյուջեն 8 մլրդ դոլարով գերազանցում է ԱՄՆ նախագահի առաջարկած չափին, որը Կոնգրեսից խնդրել էր այդ ուղղությամբ հատկացնել 892,6 մլրդ դոլար։
Հատկացվող գումարն ուղղվելու է ոչ միայն Պենտագոնի ծախսերին, այլև պաշտպանության ոլորտի այլ ծրագրերին, 400-ական մլն դոլար էլ նախատեսվում է 2026 և 2027 թվականների ընթացքում տրամադրել Ուկրաինային։


Կարծիքներ