Ուկրաինան Թուրքիային խնդրել է փակել թուրքական 2 նեղուցները ռուսական ռազմանավերի համար
Պաշտոնական Ուկրաինան խնդրել է Թուրքիային սահմանափակել շարժը թուրքական Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով՝ թույլ չտալու համար ռուսական ռազմական նավերի անցումը այդ հատվածով:
«Ես դիմում եմ թուրքական վարչակազմին, օգնեք Ուկրաինային։ Մենք պահանջում ենք փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի համար», - մեջբերում է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարի խոսքերը թուրքական « Yeni Safak» թերթը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանատունը պաշտոնական Անկարայից օգնություն է խնդրել:
Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, նիստի ընթացքում գնահատական է տրվելու Ուկրաինայի իրավիճակին։ Ակնկալվում է, որ գագաթաժողովից հետո Թուրքիայի նախագահը հանդես կգա հայտարարությամբ:
Կարծիքներ