Լուկաշենկոն բանակցությունների սեղանի մոտ է հրավիրում Ռուսաստանին և Ուկրաինային
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե չպետք է թույլ տալ, որ Ուկրաինայում արյունահեղություն ու լայնամասշտաբ պատերազմի լինի։ Բելառուսի նախագահը նաև ասել է, որ այս պահի դրությամբ Կիևը պարտվում է, պետք է զիջումների գնա Մոսկվայի պահանջների մասով՝ հավելելով, որ Մինսկը պատրաստ է հարթակ լինել ռուս-ուկրաինական բանակցությունների համար։ Հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչման մասին էլ հայտարարել է.
«Մենք այս հարցն ունենք օրակարգում, և մոտ ապագայում կանենք այնպես, ինչպես պետք է մեզ և Ռուսաստանին»:
Կարծիքներ