Բեյրութի նավահանգստի պահեստում հրավառության համար նախատեսված 1,3 տոննա պայթուցիկ նյութ է հայտնաբերվել |24news.am|
24news.am: «Reuters» գործակալությունը, հղում անելով Լիբանանի Զինված ուժերի տարածած հայտարարությանը, հայտնում է, որ մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի պահեստում որոնումների ժամանակ հայտնաբերվել է հրավառության համար նախատեսված 1,3 տոննա պայթուցիկ նյութ: 120 արկղերի մեջ պահած են եղել 1320 կգ պայթուցիկ:
Բեյրութում պայթյունը որոտացել էր օգոստոսի 4-ին՝ դառնալով ավելի քան 190 մարդու կյանք: Ըստ պաշտոնական վարկածի՝ պայթյունի պատճառը նավահանգստի պահեստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատն էր:
Կարծիքներ