Լուկաշենկոն հայտարարել է լիազորությունները կիսելու իր պատրաստակամության մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է Մինսկի անվաքարշակների գործարանի աշխատողներին և հայտարարել իր լիազորությունները կիսելու պատրաստակամության մասին: Նրա խոսքով՝ ինքը համաձայն չէ դա անել ճնշման տակ կամ փողոցային բողոքների միջոցով՝ հայտնում է Sputnik Belarus–ը իր Telegram հեռուստաալիքում:
«Չի կարելի այս Սահմանադրությունը տալ հայտնի չէ, թե ում: Քանի որ խնդիրներ կլինեն»,- ասել է Բելառուսի առաջնորդը գործադուլավորների առջև:
Նախագահը գործարան է ժամանել ուղղաթիռով որդու՝ Նիկոլայի ուղեկցությամբ: Գործարանի տարածքը հսկվում է անվտանգության ծառայության կողմից, լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք չեն ունեցել հավատարմագրեր, խնդրվել է լքել տարածքը: Գործարանի աշխատողների հետ հանդիպելու համար ժամանել է նաև ընդդիմության միցյալ շտաբի ղեկավարներից մեկը՝ Մարիա Կոլեսնիկովան:
Կարծիքներ