Գերմանիայի բոլոր օդանավակայաններն ուղեւորների անվճար պարտադիր թեստավորում կանցկացնեն
Բեռլինի «Թեգել» օդանավակայանում սկսվել է կորոնավիրուսի ախտորոշման լայնամասշտաբ թեստավորումները: Հաջորդ շաբաթվանից Գերմանիայի օդանավակայանները կսկսեն ուղեւորների անվճար պարտադիր թեստավորումը, հայտնում է Reuters-ը:
Թեստավորումների համար օդանավակայանում երկու սենյակ է առանձնացվել, սակայն օդանավակայանի մամուլի խոսնակը հայտնել է, որ ավել մեծ տարածք է նախապատրաստվում։
Ֆրանկֆուրտի օդանավակայանը, որը Գերմանիայի ամենածանրաբեռնված օդանավակայանն է, նախորդ շաբաթների ընթացքում թեստավորումներ անցկացվում էին, սակայն այժմ բարձր ռիսկայնությամբ երկրներից ժամանող ուղեւորների թեստավորմանը նախապատրաստվում են ամբողջ երկրում։
Կարծիքներ