Ֆրանսիայում շամպայնի պահանջարկի կտրուկ անկում է կանխատեսվում
Շամպայնի պահանջարկը մինչեւ տարեվերջ Ֆրանսիայում կարող է ռեկորդային ցածր մակարդակի հասնել վերջին տաս տարվա ընթացքում, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով փորձագետների տվյալները:
Շամպայնի առեւտրային տների միությունը կանխատեսում է, որ մինչեւ դեկտեմբերի վերջ նախորդ տարվա համեմատ 100 միլիոն շիշ պակաս կվաճառվի: Միեւնույն ժամանակ, արդյունաբերության ընդհանուր եկամուտները կնվազեն մինչեւ 3․3 միլիարդ եվրո:
Ասոցիացիայում դժգոհում են, որ մատակարարների պահեստները լցված են չվաճառված արտադրանքով: Տեղական գինու նկուղներում գնորդների սպասումով ավելի քան մեկ միլիարդ շիշ խմիչք է հավաքվել։
Համավարակի եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում գինու բազմաթիվ գնահատողներ ստիպված են հրաժարվել պրեմիում դասի շամպայնից՝ անցնելով ավելի էժան գերմանական անալոգներին, փոխանցում է ՌԳ-ն։
Կարծիքներ