Մակրոնը մեղադրել է աջ ուժերին Փարիզի և Բեռլինի միջև տարաձայնություններ ստեղծելու փորձերի մեջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, շաբաթ օրը Մարսելում նախընտրական հանրահավաքի ժամանակ մեղադրել է աջ ուժերի ներկայացուցիչներին Փարիզի և Բեռլինի միջև տարաձայնություն ստեղծելու փորձերի մեջ, գրում է ՏԱՍՍ֊ը։
Մակրոնը նաև մեղադրել է աջ ուժերին հասարակության մեջ ճեղք ստեղծելու, ապաստանի իրավունքը կասկածի տակ դնելու և մահապատժի վերադարձի վերաբերյալ հանրաքվե կազմակերպելու մտադրության մեջ։
Կարծիքներ