Ձեր անցած ուղուն նայեք, մտորելու շատ տեղ ունեք. ՍԴ դատավորի թեկնածուն` Արման Բաբաջանյանին. տեսանյութ

Ձեր անցած ուղուն նայեք, մտորելու շատ տեղ ունեք. ՍԴ դատավորի թեկնածուն` Արման Բաբաջանյանին. տեսանյութ

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ու Սահմանադրական դատարանի դատավորի՝ կառավարության կողմից առաջադրված թեկնածու Էդգար Շաթիրյանը խորհրդարանի դահլիճում ելույթներով սուր բանավիճեցին: Շաթիրյանի թեկնածության քննարկմանը Բաբաջանյանն իր ելույթում հիշեցրեց, որ Էդգար Շաթիրյանն աշխատել է Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովում: Բաբաջանյանը նշեց՝ իր աղբյուրներով՝ այդ պաշտոնը Շաթիրյանին նաև բավականին ապահովել է նաև բավականին զգալի նյութական միջոցներ ու բարեկեցություն: Էդգար Շաթիրյանը արձագանքեց կտրուկ: «Երբվանի՞ց դարձաք ազգի փրկիչ, ես էլ դարձա ազգակործան էլեմենտ: Ո՞վ է Ձեզ բարոյական իրավունք տվել ՝այդչափ կտրուկ և վիրավորական գնահատականներ հնչեցնել բարոյական նկարագրիս վերաբերյալ»,-ասաց Շաթիրյանն ու Բաբաջանյանին հորդորեց նայել նրա անցած ուղին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում